‘450 քաղբանտարկյալ ազատ կարձակվի Մյանմայում Օբամայի այցին ընդառաջ’

956

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Մյանմա կատարելիք այցին ընդառաջ՝ այդ երկրի կառավարությունը հայտարարել է զանգվածային համաներման մասին, որի շրջանակներում ազատ կարձակվեն ավելի քան 450 դատապարտյալներ, հայտնում է Associated Press-ը:

Համաներումը պետք է խորհրդանշի Մյանմայի նորակազմ կառավարության բարի կամքը և ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու պատրաստակամությունը:

Ըստ տեղական մամուլի՝ համաներումը կտարածվի նաև քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց վրա: Իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդած տեղեկատության համաձայն՝ այսօր Մյանմայի բանտերում ավելի քան 300 քաղբանտարկյալ կա:

Նախորդ հոդվածը‘Աննախադեպ ընթացք ԱԺ-ում. ընդդիմությունը արտահերթ նիստ կհրավիրի’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն՝ Փոստանջյանին. Ինչպես ասում են՝ «ուրիշի համար փոս մի փորիր` ինքդ մեջը կընկնես»’