’46 որդեգրված ռուսաստանցի երեխաներ հակաամերիկյան օրենքի պատճառով ԱՄՆ չեն գնա ‘

612

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Դոժդ» հեռուստաալիքին պարզաբանում է տվել այն մասին, թե «հակամագնիտսկու» օրենքի ընդունումից ինչ պետք է տեղի ունենա ԱՄՆ քաղաքացիների կողմից արդեն որդեգրված երեխաների հետ:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում «Մագնիտսկու օրենքի» ընդունմանն ի պատասան, համաձայն որի՝ արգելվում է քաղհալածյալ Սերգեյ Մագնիտսկու մահվան մեջ մեղավոր պաշտոնյաների մուտքը ԱՄՆ, Ռուսաստանում ընդունվել է «Դիմա Յակովլեւի օրենքը», որով ամերիկացիներին արգելվում է ռուսաստանցի երեխաներ որդեգրել: 1,5 տարեկան Դիմա Յակովլեւը որդեգրվել է ամերիկացի ընտանիքի կողմից եւ 2008-ին մահացել անուշադիր վերաբերմունքի հետեւանքով:

Պուտինի խոսնակի ներկայացմամբ, արդեն որդեգրված 52 երեխաներից ԱՄՆ կգնան միայն 6-ը, նրանք, որոց որդեգրումը հաստատվել է դատարանի որոշմամբ:

Մնացած 46-ն, ըստ նրա, կմնան Ռուսաստանում:

«Արդյոք դա կուրախացնի՞ Ռուսաստանում մնացած երեխաներին, հայտնի չէ, բայց երեխաների իրավունքների պաշտպան ՊԱվել Աստախովն առաջարկել է, որպեսզի նահանգապետերը նրանց որդեգրման հարցը անձնական հսկողության տակ վերցնեն», — ասել է Պեսկովը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահի և ԼՂՀ վարչապետի ամանորյա ուղերձները ‘
Հաջորդ հոդվածը‘Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել Ֆրանսիայի Ազգային Ժողով ‘