‘460 հազար ԱՄՆ դոլար՝ կոմունալ վճարների համար. «Ժողովուրդ»’

3881

ՀՀ Կառավարության աշխատակազմն անցած մեկ տարում կոմունալ վճարների տեսքով ծախսել է 223 միլիոն 237 հազար դրամ, գրում է «Ժողովուրդը» և մանրամասնում. «նշված գումարից մոտ 60 միլիոն դրամը վճարվել է գազի, շուրջ 110 միլիոն՝ էլ էներգիայի և 11 միլիոն 400 հազար էլ՝ ջրի վարձի համար: Մնացած գումարը տրվել է բջջային կապի և ֆիքսված հեռախոսակապի համար: Մասնավորապես, «ԱրմենՏել» ընկերությանը ֆիքսված և բջջային կապի համար ընդհանուր վճարվել է 34 միլիոն դիամից մի փոքր պակաս գումար, իսկ «Ղ-Տելեկոմին» (ապրանքանիշը «ՎիվաՍել») բջջային կապի ծառայության դիմաց վճարվել 18,5 միլիոն դրամ»: Ասել է թե՝ անցած 2014 թվականին գործադիրը մատուցված կոմունալ ծառայությունների համար վճարել է մոտ 460 հազար ԱՄՆ դոլար, եզրակացնում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ժիրուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամենագրավիչ ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. 2006-ին չէի ուզում մարզիչ լինել’