’48 անգլիացի երկրպագուի կարգելվի հաճախել մարզադաշտեր’

2175

Մեծ Բրիտանիայի ֆուտբոլային ոստիկանության ղեկավար Մարկ Ռոբերտսը նշել է, որ իրենք մտադիր են հասնել նրան, որպեսզի արգելվի մարզադաշտեր հաճախել անգլիացի երկրպագուների այն խմբին, որը Եվրո-2016-ի խմբային մրցաշարի Անգլիա-Ռուսաստան (1-1) հանդիպումից հետո մասնակցել է բախումներին։ Այս պահին ոստիկանությունն ունի 48 մարդու տվյալներ։

«Հիմա մենք ունենք 48 մարդու տվյալներ։ Պետք է հասնենք նրան, որպեսզի արգելվի նրանց մուտքը մարզադաշտեր։ Բայց դա կլինի այդ մարդկանց նույնականացումը հաստատելուց հետո, երբ վերադառնան Մեծ Բրիտանիա»։

Հիշեցնենք, որ Ռուսաստան-Անգլիա հանդիպումից առաջ Մարսելի փողոցներում 2 օր անկարգություններ են տեղի ունեցել անգլիացի և տեղի երկրպագուների միջև։ Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել ծխանռնակներ, արցունքաբեր գազ և ջրաշիթ։

Նախորդ հոդվածը‘ Շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն’
Հաջորդ հոդվածը‘Վիետնամի ոստիկանությունը ձերբակալել է Եվրո-2016-ին խաղադրույքներ կատարած անձանց’