‘
Այսօր առավոտյան իր տան մոտ ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Վերջինս տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ազատամարտիկի խոսքով` տնից դուրս գալուց անմիջապես հետո տեսել է, որ ինչ-որ մեքենայից դուրս են գալիս 5 դիմակավորված անձինք: Վայրկյաններ անց նրանք հարձակվել են ազատամարտիկի վրա և բազմաթիվ հարվածներ հասցրել նրան: Սարգսյանը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախօրեին հարձակման են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյանը:
‘