Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր։ Նախնական տվյալներով` 15-ը քաղաքացիական անձինք են։
Ցավոք, արձանագրվել է մահվան 5 դեպք։
Տեղեկացնում ենք, որ բժիշկները կատարում են բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։
ԱՀ առողջապահության նախարարություն