‘5 հանդիպումներ, որոնց արժե հետևել’

747

iLur.am-ը, ինչպես միշտ, ձեզ է ներկայացնում եվրոպական թոփ առաջնություններում տեղի ունենալիք կարևոր հանդիպումների անոնսը:

«Բորուսիա Դորտմունդ» — «Այնտրախտ»

Շաբաթ, ժամը 21:30

Դորտմունդցիներն առաջին հորիզոնականում ընթացող «Բավարիայից» ետ են մնում արդեն 15 միավորով, և չեմպիոնության հետ կապված հույսերը յուրաքանչյուր տուրից հետո ավելի են քչանում: Չորեքշաբթի նրանք բավականին ծանր հանդիպում անցկացրին Դոնեցկում, որտեղ գրանցված արդյունքը իրենց պատասխան խաղում դարձնում է զույգի ֆավորիտ: ՉԼ-ում «Բորուսիայի» երկրպագուները երազում են, որ Յուրգեն Կլոպին հաջողվի կրկնել Օտմար Հիցֆելդի հաջողությունը, ով կարողացավ «անդերդոգի» կարգավիճակում նվաճել ՉԼ-ի գավաթը:

Մրցաշարային աղյուսակում դորտմունդցիներից 1 միավորով է ետ մնում «Բայեր Լեվերկուզենը», ու 2 միավորով՝ «Այնտրախտը»: Եվ հենց ֆրանկֆուրտցիներն են իրենց գրագետ մարզչի` Արմին Ֆեի շնորհիվ համարվում այս «Բունդեսլիգայի» գլխավոր անակնկալը և ամեն կերպ փորձելու են որակավորվել հաջորդ տարվա ՉԼ:

«Գրանադա» — «Բարսելոնա»

Շաբաթ, ժամը 23:00

Երկու շաբաթ առաջ տանտերերը Կրիշտիանո Ռոնալդուի գոլի շնորհիվ կարողացան հաղթել «Ռեալ Մադրիդին» և փորձելու են դառնալ առաջին թիմը, ով կարողացել է այս մրցաշրջանում հաղթել երկու գրանդներին էլ: Բացի դրանից՝ «Գրանադան» ընդամենը 6 միավորով է առաջ վտանգավոր գոտուց և պետք է փորձի այն չնվազեցնել: Բարսան չորեքշաբթի վերսկսելու է իր ելույթները ՉԼ-ում,և շատ հնարավոր է, որ հանգստանալու հնարավորություն կտա իր մի շարք առաջատարների: Հանդիպման գլխավոր հետաքրքրություններից մեկը, իհարկ, Լեո Մեսսին է, ով գոլ խփելու դեպքում Բարսայի կազմում իր 300-րդ գնդակը կգրանցի, ցուցանիշ, որին, օրինակ, «Պրիմերայի» վերջին տարիների լավագույն գոլահարներից մեկը` Ռաուլը, հասավ 30 տարեկանում:

«Ռոմա» — «Յուվենտուս»

Շաբաթ, ժամը 23:45

Այս շաբաթվա ամբողջ Եվրոպայի կենտրոնական հանդիպումը, որը, ինչքան էլ տարօրինակ է, կապված չէ մրցաշարային աղյուսակում թիմերի միջև մրցակցությամբ: Զեմանի թիմի՝ կարճ տևող խաղային և արդյունքների հետ կապված՝ վերելքներին հետևող անկումներից հետո՝ այժմ «Ռոման» գլխավորում է Աուրելիո Անդրեացոլին, ով արդեն 8 տարի է՝ ակումբում աշխատում էր որպես գլխավոր մարզչի օգնական: Կոնտեի թիմը, իր հերթին, փայլուն շաբաթ անցկացրեց՝ «Ֆիորենտինայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, ապահովեց նաև իր տեղը ՉԼ-ի 1/4-րդ ում: Այսօր շատ հնարավոր է, որ Կոնտեն միանգամից մեկնարկային կազմ դուրս բերի Նիկոլյա Անելկային՝ թույլ տալով նրան ավելի հարմարվել թիմին՝ Եվրոպայում սպասվող կարևոր հանդիպումներից առաջ:

«Ֆիորենտինա» — «Ինտեր»

Կիրակի, ժամը 23:45

Յուվեից կրած պարտությունից հետո Մոնտելլայի համակրելի թիմը այժմ ՉԼ-ի գոտուց հետ է մնում արդեն 5 միավորով և ամեն ինչ անելու է, որպեսզի սեփական հարկում հաղթի իր գլխավոր մրցակիցներից մեկին: Ստրամաչիոնիի թիմը Եվրոպայի լիգային սկսել է մի փոքր ավելի ուշադրություն դարձնել, և «Կլուժի» դեմ հանդիպմանը դաշտ էր դուրս բերել գրեթե հիմնական կազմ: «Ներաձուրիները» նույնպես ամեն ինչ անելու են, որպեսզի կրկին չտառապեն Եվրոպայի լիգայի ոչ անհրաժեշտ խաղերում և վերջապես կարգավորելով ֆինանսկան խնդիրները՝ վերադառնան եվրոպական ֆուտբոլային էլիտա:

«Ռեալ Մադրիդ» — «Ռայո Վալյեկանո»

Կիրակի, ժամը 23:59

Մոուրինյոյի թիմում մրցաշրջանը շարունակվում է այնպես, ինչպես սկսվեց՝ սկանդալներով և ոչ ստաբիլ արդյունքներով: Ժոզեն «Մանչեստեր Յունայթեդի» դեմ խաղից հետո, հերթական անգամ իրեն չզսպեց և ոչ-ոքիի համար մեղադրեց անհատական պայքարում մրցակցին զիջած ֆուտբոլիստներին՝ առաջին հերթին նկատի ունենալով Սերխիո Ռամոսին, ով պարտվեց Ուելբեկին երկրորդ հարկում: Ինչևէ, պետք է ասել, որ գրեթե ամեն ինչ է շարունակում մնալ նույնը, քանի որ` Ռոնալդուն սկսել է է՛լ ավելի գերմարդկային ցուցանիշներ գրանցել և այս պահին վերածվել է անվիճելի առաջատարի: Ինչ մնում է հյուրերին, ապա նրանք այս փոքրիկ մադրիդյան դերբիին մոտենում են, «Ատլետիկոյի» նկատմամբ տարած արժանի հաղթանակից հետո, որը նրանց ՉԼ որակավորման գոտուց ետ է թողնում ընդամենը 2 միավորով: Սա դերբի է, որտեղ, ինչպես միշտ, կարելի է սպասել ամեն ինչ, բայց առաջին հերթին՝ Ռոնալդուի հերթական «դուբլին» կամ «հեթ-տրիկին»:

Բացի առանձնացրած խաղերից, անգլիական ֆուտբոլի երկրպագուները կարող են հետևել գավաթային` «Լիվերպուլ» — «Սուոնսի» և «Չելսի» — «Բրենտֆորդ», ֆրանսիական ֆուտբոլի սիրահարները՝ «Բորդո» — «Օլիմպիկ Լիոն», իսկ «Պրիմերայի» երկրպագուները` «Մալագա» — «Ատլետիկ Բիլբաո» խաղերին: 

Նախորդ հոդվածը‘Երջանիկ Աբգարյան. Ո՞վ է բռնելու այդ կապը կտրած իշխանավորի ձեռքը’
Հաջորդ հոդվածը‘Արմավիրում կրակոցներ են հնչել. Ըստ լուրերի՝ կրակողը քաղաքապետի որդին է’