‘5 ոչ սովորական հյուրանոցներ Եվրոպայում’

2025

Մարդկային երեւակայությունը, ինչպես գիտեք, չի ճանաչում սահմաններ, հատկապես դա վերաբերվում է ստեղծագործ և երեւակայություն ունեցող մարդկանց, ովքեր բացի այդ հատկանիշներից, կարողանում են շատ երևույթների վերաբերվել հումորով: Ժամանակակից ճարտարապետները, բացի իրենց երևակայությունից, շատ կարևոր է, որ ունենան մարքենտինգային մտածողություն, որի արդյունքում ստեղծվում են առանձնահատուկ կառույցներ: Տեսնենք, թե որոնք են համարվում եվրոպական ամենայուրահատուկ հյուրանոցները:

 

 

5. Ice Hotel, Շվեդիա

Բևեռային շրջանից 200 կմ հեռավորության վրա Յուկասյարվի քաղաքի մոտակայքում, ամեն տարի դիզայներների և ճարտարապետների խմբեր կառուցում են սառուցյալ հյուրանոց, որի մասշտաբները տարեց տարի ավելի է մեծանում: Հյուրանոցի համարների մահճակալները ծածկված են եղևնու ճյուղերից, որը նրա հյուրերին թույլ է տալիս իրենց զգալ իրական էսկիմոսի դերում: Հյուրանոցում կա մատուռ, գոլֆ խաղալու համար նախատեսված սրահ և նույնիսկ կինոթատրոն, ինչպես արդեն հասկանալի է` ամբողջը պատրաստված է սառույցից: Հյուրանոցի թերություններից կարելի է համարել այն, որ այստեղ կարելի է ապրել միայն դեկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում, բայց սրանք արդեն խնդիրներ են կապված բարձրյալների հետ:

4. La Balade de Gnomes, Բելգիա

Իրական տրոյական ձի հիշեցնող կառույցը գրավում է ամբողջ աշխարհի տուրիստներին: Հյուրանոցի 10 սենյակները պատրաստված են էկո ոճով: Սենյակները կահավորված են առանձնացող կահավորված կահույքով: Այսպիսի սենյակներում մեկ օրը արժե 100-ից 250  €:

3. Jumbo Hostel, Շվեդիա

Շվեդները ոչ միայն ուժեղ են կլիմայական պայմանները օգտագործելով որևէ կառույց ստանալուց: Բոլորին է հայտնի որ իքնաթիռերում քնելը այդքան էլ հարմար զբաղմունք չէ, ինչը չես ասի Jumbo Hostel-ի մասին: Ինքը ինքնաթիռ-հյուրանոցը գտնվում է Արլանդա օդանավականաից ոչ այնքան հեռու: Հյուրանոցը առանձնանում է նաև իր ինտերերով որտեղ գերակայում է օդային թեմատիկան: Այստեղ գիշերելու մեկ օրն արժե 100  €:

2. The Old Railway Station, Մեծ Բրիտանիա

Այս հայտնի «տրանսպորտային» կառույցը գտնվում է Չիչեստեր քաղաքի մոտակայքում և կառուցված է 4 ննջավագոններից, որոնք կցված են 1892-ին Ուելսի արքայազնի համար պատրաստված երկաթուղուն: Հյուրանոցի ինտերիերում պահպանված է թագավորական ոճը: The Old Railway Station-ում գիշերելու մեկ օրն արժե 250-ից 400 €:

1.Hamster Hotel, Ֆրանսիա

Նանտ քաղաքում դուք ունիկալ հնավարություն ունեք ձեզ զգալու գերմանամուկի դերում, քանի որ այն պատրաստված է իրական գերմանամուկերի համար: Հնարավոր է նման ցանկութոյւն քչերի մոտ առաջանա, բայց օրիգինալության առումով այն իսկապես առաջինն է: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն ուղղում է դատական սխալները’
Հաջորդ հոդվածը‘Օմսկի գրադարանը երեխաներին արգելել է Դրայզեր կարդալ’