‘
Ֆրանսիական ՊՍԺ-ի համար 2011 թվականի հոկտեմբերից սկսվեց նոր շրջափուլ, երբ ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնեց կատարցի գործարար Նասեր ալ-Խելաիֆին:
43-ամյա գործարարը նոր էջ բացեց փարիզյան ակումբի պատմության մեջ՝ սկսելով գրանդ ակումբ կառուցելու իր ուղին: Եվ այսօր դա նրան արդեն հաջողվել է: ՊՍԺ-ն այս պահի դրությամբ աշխարհի ամենահզոր և մրցունակ ակումբներից մեկն է, որը գրավիչ է նաև համաշխարհային ֆուտբոլի աստղերի համար: Դրա վառ ապացույցը Նեյմարն է, որը օգոստոսին ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց«Բարսելոնա»-ից տեղափոխծվեց ՊՍԺ:
Այնուամենայնիվ, կան մի շարք փաստեր Նասեր ալ-Խելաիֆիի մասին, որոնք քչերին են հայտնի: Շատերի ենթագիտակցության մեջ կարծրացած է, որ արաբ միլիոնատերերն ու միլիարդատերերը իրենց հարստությունը դիզել են նավթային եկամուտներով, սակայն Ալ-Խելաիֆին բացառություն է:
Եվ հիմա քչերին հայտնի այդ փաստերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
1. Նասեր ալ-Խելաիֆին պրոֆեսիոնալ թենիսիստ է եղել, որի կարիերան շարունակվել է 1992-2002 թվականներին: 10 տարվա մարզական կարիերայի ընթացքում նա մենախաղերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցից 12-ում հաղթել է: Զուգախաղերում անցկացրել է 30 հանդիպում, որոնցից հաղթել է կրկին 12-ում: Նա առաջին կատարցի թենիսիստն է, որը մասնակցել է ATP-ի մրցաշարի: Բացի դա, 1996 թվականին Ալ-Խելաիֆին մասնակցել է նաև «Ռոլան Գարոս»-ին: 2002 թվականի վերջում նա զբաղեցնում էր ATP-ի վարկանիշային աղյուսակի իր համար ռեկորդային 995-րդ հորիզոնականը:
2. Թենիսիստի կարիերայի ավարտից հետո Ալ-Խելաիֆին չհեռացավ իր սիրելի մարզաձևից: 2008 թվականից սկսած նա զբաղեցնում է Կատարի թենիսի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Իսկ 2011 թվականից Արևմտյան Ասիայի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահն է:
3. Նասեր ալ-Խելաիֆին 2006 թվականից արաբական հեղինակավոր Al Jazeera Sports-ի գլխավոր տնօրենն է: Իր պաշտոնավարման առաջիկա ամիսների ընթացքում նա կարողացել է հիմնել 14 նոր մարզական հեռուստաալիքներ, որոնք լուսաբանել են Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 50 տարբեր մարզական միջոցառումներ: 2013 թվականի դետեմբերի 31-ին Al Jazeera Sports-ը առանձնացավ Al Jazeera Media Network-ից և վերանվանվեց beIN SPORT-ի, որը այս պահին աշխարհի առաջատար մարզական մեդիաընկերություններից է:
4. 2011 թվականից սկսած Ալ-Խելաիֆին Qatar Sports Investments (QSI) հիմնադրամի նախագան է: QSI-ի գլխավոր նպատակը ազգային և միջազգային մակարդակներում սպորտի մեջ ներդրումներ անելն է: QSI-ին է պատկանում նաև մարզահագուստ արտադրող Burrda ընկերությունը, որը միջոցներ է ներդրել նաև «Բարսելոնա»-ի մարզահագուստի արտադրության մեջ:
5. 2013 թվականին Կատարի էմիր Թամիմ բեն Համադը Ալ-Խելաիֆիին առանց պորտֆելի նախարար նշանակեց:
‘