‘5 օրում՝ ֆոնդային բորսայում արտարժութային գործառնությունների ծավալը 7 անգամ ավելացել է’

890

Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.9 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մեկ շաբաթվա կտրվածքով դրամային վարկերն ավելացել են 10,8 տոկոսով, իսկ դոլարային վարկերը` 37,6 տոկոսով:

Աղբյուրի համաձայն, 2013թ-ի հոկտեմբերի 21-25-ը ընկած ժամանակահատվածում

արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,084,647 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 6 տոկոս անկում) 405.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 95,446,187 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 14,8 տոկոս աճ) 406.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,723,432 EUR (մեկ շաբաթում 14,9 տոկոս անկում) 554.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 9,990,280 EUR (մեկ շաբաթում 10,8 տոկոս անկում) 558.34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 849,031,416 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 1,6 տոկոս անկում) 12.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 118,928,134 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 2,8 տոկոս աճ) 12.82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում հոկտեմբերի 21-25-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1,770,467 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 20,2 տոկոս անկում) 405.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: □ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ□ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 7 անգամ աճ) 405.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել հոկտեմբերի 23-ին և 24-ին` 3.4-ական մլն դոլար, և փոքր-ինչ պակաս հոկտեմբերի 21-ին` 2.810 մլն դոլար, և հոկտեմբերի 22-ին` 2.4 մլն դոլար:

ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ռենքինգի տվյալներով, 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.8 տրլն դրամ կամ 4.3 մլրդ դոլար, տարեկան կտրվածքով ավելանալով 14,5 տոկոսով, առաջին կիսամյակում` 9,6 տոկոսով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3,3 տոկոսով: Չհաշված ժամկետանց վարկերը` բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.6 տրլն դրամ կամ 3.9 մլրդ դոլար, 6,4 տոկոս տարեկան աճով` եռամսյակային աճի 4,2 տոկոսից մինչև 2,1 տոկոս դանդաղման պայմաններում:

 

Նախորդ հոդվածը‘Արտասահմանում սովորող ուսանողների վարձն ուշացնում են Նունեի համերգի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Յուրի Վարդանյանի որդին փաստաբանի գումար չունի ‘