‘5-ամյա աղջիկ թունավորվել է շմոլ գազից ‘

888

Հիվանդանոցից հունվարի 9-ին՝ ժամը 02.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա աղջիկ, հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

 Երեխայի մայրն ասել է, որ նա թունավորվել է տանը գազից: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, երեխան թունավորվել է տանը շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

 Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘էլեկտրոնային եղանակով կքվեարկեն Հայաստանի 243 քաղաքացիներ’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում թունավորումից մահացել է մեկ և տուժել 2 մարդ’