‘5 դիմակավորված անձինք հարձակվել են ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի վրա’

1321

Այսօր առավոտյան իր տան մոտ ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Վերջինս տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Ազատամարտիկի խոսքով` տնից դուրս գալուց անմիջապես հետո տեսել է, որ ինչ-որ մեքենայից դուրս են գալիս 5 դիմակավորված անձինք: Վայրկյաններ անց նրանք հարձակվել են ազատամարտիկի վրա և բազմաթիվ հարվածներ հասցրել նրան: Սարգսյանը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախօրեին հարձակման են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Հոգեվարքի մեջ գտնվող մի ռեժիմի ստոր արարք. Լ.Զուրաբյանը ազատամարտիկների դեմ հարձակումների մասին ‘