‘5 թեկնածու՝ «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնի համար’

1774

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում առկա է հինգ մասնագետ: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դիտարկում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի, Թուրինի «Յուվենտուս»-ը գլխավորող Մասիմիլիանո Ալեգրին, «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, Խորխե Սամպաոլին, ով գլխավորում է Չիլիի հավաքականը և «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտը «Չելսի»-ն կգլխավորի Գուս Հիդինկը, ով փոխարինել է Ժոզե Մոուրինյոյին:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-ի բողոքարկումը մերժվել է’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը հաստատել է «Մանչեսթեր Սիթիի» կողմից իր նկատմամբ հետաքրքրությունը’