‘5 կարևոր հարց «Չելսի»-ի վերաբերյալ. Ինչ է մտածել այս ամառ Ժոզե Մոուրինյոն’

1441

Հիմնականում ի՞նչ կառուցվածք կլինի

Գլխավորելով  «Չելսին» առաջին անգամ, Ժոզե Մոուրինյոն իր 4-3-3 կառուցվածքով,  մի փոքր հեղափոխություն կատարեց անգլիական ֆուտբոլում:

«Տեսե՛ք, ինձ մոտ դաշտի կենտրոնում եռանկյունի է՝ Կլոդ Մակելելեն և երկու կիսապաշտպան նրանից առաջ: Շնորհիվ այս կառուցվածքի, մենք առավելություն կունենանք մաքուր 4-4-2 կառուցվածքի դեմ խաղում, որտեղ կենտրոնական կիսապաշտպանները դիրքավորված են մի գծով: Ամեն ինչ սկսվում է Մակելելեից, ով գտնվում է  պաշտպանության և կիսապաշտպանության մեջտեղում:  Եթե ոչ մեկն առաջ չի շարժվում, որպեսզի նրան պրեսինգի ենթարկի, ապա նա հանգիստ կարող է առաջ տանել խաղը: Եթե, ամեն դեպքում, նրան պրեսինգի են ենթարկում, ապա  հակառակորդի երկրորդ կիսապաշտպանը մենակ է մնում մեր երկու խաղացողների դեմ: Մաքուր 4-4-2-ը ոչինչ չեն կարող անել այդ դեպքում», – բացատրում էր նա:

Վերադառնալով Լոնդոն անցած ամռանը, Մոուրինյոն մի փոքր փոխել է իր հայացքները. «Թիմը մրցաշրջանը կսկսի 4-2-3-1 կառուցվածքով, որը իմ սիրելի տակտիկական ձև է: Թեև որոշ հանդիպումներում  ես կկիրառեմ կիսապաշտպանական եռանկյունի և հենակետային տարածքում  կխաղամ մեկ և մի փոքր վերևում էլ երկու ֆուտբոլիստներով»: Պորտուգալացին հավատարիմ եղավ իր խոսքին և կիրառեց 4-2-3-1-ը որպես պլան «А», և  4-3-3-ը՝ այն հանդիպումներում, որտեղ հարկավոր էր լրացուցիչ զգուշություն: Խաղաշրջանի հենց սկզբից, ունենալով իր տրամադրության տակ Մատիչին և ձեռք բերելով Սեսկ Ֆաբրեգասին, Մոուրինյոն հնարավորություն կունենա оգտագործելու 4-3-3-ը ավելի հաճախ և բոլորովին այլ նպատակներով, քան անցյալ տարի: Մոուրինյոն կկիրառի՝ ոչ թե հակագրոհային 4-3-3, այլ այն նպատակամղված կլինի խաղի վերահսկմանը:

Հաշվի առնելով, թե որքան է Մոուրինյոն խաղացնում Оսկարին և ինչպիսի վստահությամբ էր քննադատում ԱԱ- 2014-ի ժամանակ այս ֆուտբոլիստին այլ դերում оգտագործելու փորձերը, քիչ հավանական է հիմնական վերադարձը 4-3-3-ին, սակայն  «Չելսին» հիմա տակտիկան սխեմաների ավելցուկ ունի:

Կավելացնի  «Չելսի»ին  միավորներ արտագնա  հանդիպումներում

Եթե մաքուր վիճակագրության  տեսանկյունից դիտարկենք՝ արտագնա խաղերը «Չելսիի» գլխավոր խնդիր չեն: Անցած խաղաշրջանում «Չելսին» 34 միավոր է ձեռք բերել հյուրընկալվելիս, ճիշտ այնքան, որքան «Մանչեսթր Սիիթին», և ընդամենը  1-ով պակաս, քան այդ ցուցանիշով ատաջատարները՝ «Արսենալն» ու «Լիվերպուլը»: Բայց հենց երկու շատ պարզ հանդիպումներում պարտությունը «Աստոն Վիլա»-ից և  «Քրիստալ Փելես» –ից, խորտակեցին «կապույտների» հնարավորությունը տիտղոսներ նվաճելու:

Բոլորովին էլ զարմանալի չէ, որ Մոուրինյոն չի ամաչում ուշադրությունը սևեռելու միավորների չնախատեսված կորստի վրա, որոնք անցած մրցաշրջանում թիմը շատ է  ունեցել: «Մենք պարտվեցինք  «Քրիստալ Փելասին»-ին և  մենք արժանի էինք այդ պարտությանը: Բայց մենք այդպիսի պարտություններ չպետք է ունենաինք», – կարճ, սակայն շատ ճիշտ իրենց խնդրի մասին ասել է պորտուգալացին: Մեկնաբանելով Դիեգո Կոստայի ձեռքբերումը, մարզիչը նկատել է. «Առաջին արտագնա գոլը, որ մեր հարձակվողները խփել են «Սահութհեմփթոնի» հետ խաղում, եղել է հունվարի սկզբին: Այսինքն՝ оգոստոսից մինչև դեկտեմբերի վերջը իմ հարձակվողները ընդհանրապես արտագնա խաղերում գոլեր չեն խփել: Կդառնա՞ն արդյոք արտագնա խաղերը  «Փելասի» և «Սթոքի» հետ խնդիր Դիեգո Կոստայի համար: Ոչ մի դեպքում: Ընդհակառակը, մտածում եմ, որ այդպիսի խաղերից նա ավելի մեծ հաճույք կստանա»: Պորտուգալացու կարծիքով, ևս մեկ աստղային նորեկը՝ Ֆագրեգասը, նույնպես, առաջին հերթին, оգտակար կլինի արտագնա խաղերում. «Ֆաբրեգասը այն խաղացողն է, ով միշտ ուզում է գնդակը ստանալ, խաղացող, ում պետք է գնդակը: Հիմա, արտագնա հանդիպումներում, մենք, մեծ մասամբ, կկարողանանք վերահսկել խաղը և կկարողանանք նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնել ավելի շատ, քան նախկինում էր»:

Ի՞նչ դերում հանդես կգա Ֆաբրեգասը

 

Ամենապարզ պատասխանն այս հարցին այն է, որ   նա կփորձի դառնալ դիրքային հարձակման գծի խնդիրները լուծելու բանալին: «Չելսին» անցած խաղաշրջանում ակնհայտորեն ավելի քիչ գոլային պահեր է ստեղծել, քան լավագույն քառյակի թիմերից յուրաքանչյուրը: Ֆաբրեգասը իր թիմի համար այդպիսի պահեր ավելի շատ է կազմակերպել, քան եվրոպական առաջնության ցանկացած այլ ֆուտբոլիստ: Միևնույն ժամանակ, Մոուրինյոյի կարծիքով, Ֆաբրեգասը այն խաղացողն է, որ կարող է վերահսկել հանդիպումների ընթացքը: Իսկ Սեսար Ասպիլիկուետան, բարձր գնահատելով այս ֆուտբոլիստին, առաձնացրել է նրա բազմակողմանիությունը:  «Նա առանձնահատուկ ֆուտբոլիստ է: Շատ քիչ թիմեր իրենց հիմնական կազմում ունեն այդպիսի կիսապաշտպան, որը վարպետորեն է միանում հարձակվողներին, և միաժամանակ, հիանալի տեսնում դաշտը: Նրա վիճակագրությունն արդեն ամեն ինչ ասում է: Նա կարող է բազմաթիվ դիրքերում խաղալ:: Այս պահին նրա նման ֆուտբոլիստ «Չելսի»-ում ուղղակի չկա»:

Մոուրինյոն սիրում է վերահսկել հակառակորդին, իսկ Ֆաբրեգասը՝ գնդակը: Հենց դրա համար էլ Ֆաբրեգասը շատ կարևոր է իր նոր թիմի համար: Նրա ներկայությամբ, «Չելսին» կարող է «զրկվել» իր թույլ տեղերից:

Կվերափոխի՞ արդյոք հարձակման գիծը Դիեգո Կոստան

 

Ամփոփելով անցած մրցաշրջանը՝ Մոուրինյոն եզրափակեց.  «Ես նոր  մրցաշարի առաջին հանդիպման նախաշեմին ուզում եմ ասել, որ պետք պայքարենք տիտղոսի համար: Մեզ թիմի նոր կմախք ու նոր կառուցվածք պետք չէ: Սակայն մեզ համար շատ կարևոր է ձեռք բերել մեկ-երկու ֆուտբոլիստներ, որոնք կоգնեն թիմին հասնելու նոր աստիճանի»: Ամենաշատը թիմին չէր բավարարում հարձակվողներ, որոնք, մարզչի կարծիքով, ընդհանրապես չկային: Իրականում «Չելսի»-ում չկային նաև այնպիսի հարձակվողներ, որոնք կարող էին Մուորինյոյի համար պայքարել: «Դժվար է դաշտ դուրս գալ, հասկանալով, որ մարզիչը քեզ չի վստահում: Խաղալ, երբ դու չունես խաղային մշտական պրակտիկա: Ես ինձ հիմարի պես էի զգում, անչափ հոգնում էի և ոտքերս ասես ծանրանում էին», – պատմել է Տորեսը: Մնացած հարձակվողները նույնպես նմանատիպ զգացումներ են ունեցել և հարաբերությունները մարզչի հետ  նույնպես լավ չի եղել: Մոուրինյոն ընդհանուր լեզու չգտավ Ռոմոլու Լուկակուի, իսկ խաղաշրջանի վերջում  շատ խիստ վիճաբանեց նաև Սամուել Էտո’ո-ի հետ:

Վերադարձած Դիդյե Դրոգբան հենց այն ֆուտբոլիստներից է, որը կարող է պայքարել հենց միայն Մոուրինյոյի համար: Այդպես և Դիեգո Կոստան. «Բոլորովին էլ զարմացած չեմ, որ Մոուրինյոն գնել է Կոստային: Նա այն ֆուտբոլիստներից է, ով կարող է դաշտում մահանալ թիմ համար», – ասել է նախկինում  «Չելսի»-ում աշխատած Կարլո Անչելոտիի оգնականը՝ Պոլ Կլեմենտը:

Հավանաբար, Դիեգո Կոստայի ներկայությունը «Չելսիի» հարձակման գիծն էլ ավելի ուժեղ կդարձնի:

Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան պաշտպանությունում

Դարպասապահների ինտրիգը՝ Պետր Չեխ, թե՞ Տիբո Կուրտուա, ակնհայտ է:  Սակայն հավանական է, որ դա թիմի վրա այնպիսի ազդցություն չի թողնի, ինչպիսին  պաշտպանության հնարավոր վերափոխումը: «Մեզ պետք է իսկական ձախ պաշտպան: Լուիսը կայուն խաղացող է, որը կավելացնի մեր տարբերակները: Հիմա ես կարող եմ оգտագործել Ասպիլկուետային աջից, իսկ Իվանովիչին պաշտպանության ձախ եզրից», –ասել է Մոուրինյոն:

Տարբերակների մեծացման հետ միասին մեծացել է նաև մարզչական գլուխկոտրուկների քանակը. կհամարձակվի՞ արդյոք Մոուրինյոն քանդել  կենտրոնական պաշտպանների լավագույն՝ Կեհիլ-Տերի զույգը: Ինչպե՞ս անել, որ «Չելսին» ստանդարտների դեպքում չսկսի ավելի վատ խաղալ Իվանովիչ-Կեհիլ-Տերի եռյակի անդամներից մեկի բացակայության դեպքում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը հավանաբար կստանանք միայն նոր մրցաշրջանի ընթացքում:

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանիա. ՆԱՏՕ-ում պատրաստ չեն Ռուսաստանի հարձակմանը’
Հաջորդ հոդվածը‘Կանայք փրկվել են՝ «սուզվելով» իրենց վրա խոյացող գնացքի տակ (վիդեո)’