‘«5 կոճակ քվեարկել է». «Նազարյան, դավաճան». Ցուցարարները պահանջում են Նազարյանին ‘

1520

ՀԾԿՀ նիստից հետո քննարկմանը մասնակցած ԱԺ պատգամավորները դուրս եկան ցուցարարների մոտ: Նրանցից ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ «ոչ մի ավելի բան չէին սպասում»: «ԱԺ հինգ խմբակցության ներկայացուցիչները այնտեղ էին, հինգ խմբակցություն ելույթ են ունեցան, Հ/Կ-ները ելույթ են ունեցել, բոլորը հիմնավորել են չթանկացումը, որ թանկացումը վնաս է Հայաստանի բոլոր սպառողների համար, եւ ոչ մի հակադարձ փաստարկ չի եղել, քարի նման, փայտի նման նստած՝ ոչ մի ծպտուն չի եղել: Հինգ կոճակ քվերակել է, եւ ամսի 1-ից հոսանքը թանկանալու է»,- հայտարարեց Մանուկյանը: Ի պատասխան՝ ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Ամո՜թ», եւ «Նազարյան, դավաճան» եւ պահանջել, որ վերջինս անձամբ իջնի իրենց մոտ եւ բացատրություններ տա: Մանուկյանը նաեւ նշեց, որ քանի որ այս որոշումն անակնկալ էր, այս պահին Քառյակը հաջորդ քայլի որոշում չունի, որ նրանք կխորհրդակցեն եւ տեղյակ կպահեն իրենց մոտեցումների մասին: Իր հերթին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, թե հնարավոր է՝ վաղը Քառյակն այս խնդրի մասին ասուլիս հրավիրի: 

Նախորդ հոդվածը‘ՀԾԿՀ-ն միաձայն քվեարկեց թանկացման օգտին. «Համարձակ» տղերք եք’
Հաջորդ հոդվածը‘Դեմքով ճանաչեք հոսանքը «միաձայն» թանկացնողներին, պետք կգա ‘