‘5 մարդու սպանության մեջ մեղադրվող իրավաբանը «մանիֆեստ» է հրապարակել ‘

937

Հայտնի է դարձել, որ դեղագործական ընկերության իրավաբան Դմիտրի Վինոգրադովը, որն այսօր ձերբակալվել էր 5 մարդու սպանության կասկածով, հավանական հանցագործությունից առաջ հռչակագիր է տարածել համացանցում, որում հայտարարել է մարդկության նկատմամբ իր ատելության մասին:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, ձերբակալվելուց հետո Վինոգրադովը իրավապահ մարմիններին հայտնել է, որ մի քանի օր շարունակ սպիրտային խմիչքներ է օգտագործել, իսկ հետո եկել գրասենյակ և կրակահերթ բացել աշխատակիցների ուղղությամբ:

Ըստ ՆԳՆ հաղորդած տեղեկատվության, Վինոգրադովի արարքի պատճառը աշխատակիցուհիներից մեկի նկատմամբ անպատասխան սերն է եղել:

 

Նախորդ հոդվածը‘Ե՞րբ և ի՞նչ պայմաններում է Սերժ Սարգսյանը ստացել «Նարիմանով» ծածկանունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Օբամային ‘