‘5 ներկրող, երկու հանքարդյունաբերող, երեք սպասարկող. Կիսամյակի 10 խոշոր հարկատուների ցանկը’

994

Հայաստանի 2013թ. առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Հայռուսգազարդը»: Հունվար-հունիս ամիսների ընթացքում ընկերությունը ընդհանուր առմամբ շուրջ 19,5 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր է վճարել: 

Ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների, «Հառուսգազարդին» հաջորդում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ավելի քան 12.8 մլրդ դրամի ընդհանուր հարկային մուտքերով, «Ղ Տլեկոմը» («ՎիվաՍել ՄՏՍ»)՝ մոտ 11,2մլրդ դրամ, «Արմենիա Տելեֆոն Կոմպանին» («Արմենտել»)՝ 7,5 մլրդ դրամ, եւ Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանի «Ալեքսգրիգը»՝ 6,74 մլրդ դրամ:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաեւ ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» (5.36 մլրդ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (4.66 մլրդ դրամ), սննդամթերք, մասնավորապես, գոմեշի միս ներկրող «Սամ-Սեր Գրուպը» (4,01 մլրդ) և «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը» (3.21 մլրդ դրամ)։ 

Ընդ որում, ուշագրավ է, որ խոշոր հարկատուների տասնյակում տեղ զբաղեցրած «Սամ-Սեր Գրուպը» օրգանական կապի մեջ է Սամվել Ալեքսանյանի բիզնեսի հետ: Ընկերության համասեփականատեր Վիկոր Մանուկյանը Ալեքսանյանի նախկին «Սալեքս գրուպի» հիմնադիրներից է:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է  ծխախոտ ներկրող «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝ 3,01 մլրդ դրամի հարկային մուտքերով:

Այսպիսով, Հայաստանի տասը խոշոր հարկատուներից հինգը, այդ թվում՝ առաջատարը զբաղվում է ներկրմամբ, երկուսը՝ հանքարդյունաբերողներ են,  երեքը՝ ներկայացնում են սպասարկման ոլորտը, այդ թվում, երկուսը կապի օպերատորներ են, մեկը՝ էլեկտրաէներգիայի մատակարար:

Կիսամյակի տվյալներով 1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկը՝  այստեղ։

 

 

Նախորդ հոդվածը‘Սիրիահայ 32 ընտանիք մշտական բնակություն է հաստատել ԼՂՀ-ում’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում հեծանվորդը կրակել եւ սպանել է 33-ամյա վարորդին’