‘
Արաբկիրում գտնվող 5/21 ընտրատեղամասից iLur.am-ին ահազանգում են, որ տեւական ժամանակ է, ինչ տեղամաս են մտել մի քանի «թաղի լավ տղաներ» եւ խանգարում են քվեարկության ընթացքը: Տեղամասում թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ալիսա Խուրշուդյանը նրանց դուրս է հրավիրել, սակայն անկոչ հյուրերը հայտարարել են, որ դուրս չե գալու, եւ «ինչ ուզեն՝ անելու են»: Հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղումյանը (ՀԱԿ) ոստիկանություն էկանչել, դրանից հետո «հյուրերը» հեռացել են:
‘