‘
Կիրակի օրը 50 հազար մարդու կազմած կենդանի շղթան ձգվել է 90 կիլոմետր. երեք երկրների՝ ԳԴՀ-ի, Նիդեռլանդների և Բելգիայի քաղաքացիները պահանջել են անհապաղ փակել բելգիական «Տիանժ» և «Դուլ» ատոմային ռեակտորները, որոնցում բազմաթիվ միկրոճեղքեր են հայտնաբերվել:
Շղթան սկսվել է բելգիական Յուի քաղաքի «Տիանժ» ԱԷԿ-ի մոտ, անցել Նիդեռլանդներով և ավարտվել Գերմանիայի սահմանային Ախենում:
Այն մասին, որ «Տիանժ-2» ռեակտորի կորպուսում գերձայնային հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 70 նոր ճաք, հայտնի է դարձել երկու շաբաթ առաջ: Սակայն Բելգիայի անվտանգության և ներքին գործերի նախարար Յան Յամբոնը պնդում է, որ ԱԷԿ-ը վտանգ չի ներկայացնում:
Բելգիան նախատեսում է ատոմային էներգիայի օգտագործումից իսպառ հրաժարվել 2025 թ.:
Փոխանցում է euronews-ը:
‘