’50 հազ. դրամ ընտագրավ վճարել ցանկացող թեկնածուն նույնպես դուրս մնաց ընտրապայքարից’

929

Այսօր՝ մինչև ժամը 15-ը, նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը պետք է ԿԸՀ ներկայացներ ընտագրավի վճարման անդորրագիրը, սակայն չի ներկայացրել՝ այսպիսով դուրս մնալով ընտրապայքարից: Այդ մասին iLur.am-ին հայտնեց ԿԸՀ մամլո խոնակ Հերմինե Հարությունյանը: Նշենք, որ Մհեր Հայրապետյանը հունվարի 8-ին դիմել էր ԿԸՀ 8 միլիոն ընտրագրավի փոխարեն 50 հազ. դրամ վճարելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14: 00-ի դրությամբ, նույն պատճառով ընտրապայքարից դուրս մնացին նախագահի վեց թեկնածուներ՝ Ռոբերտ Սիմոնյանը, Պավլիկ Սարգսյանը, Նարինե Մկրտչյանը, Արամ Հարությունյանը, Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Ահարոնյանը և Տարոն Աբրահամյանը:

Նշենք, որ ավելի վաղ ԿԸՀ-ն որոշում էր ընդունել այդ թեկնածուներին տալ 48 ժամ ժամանակ՝ որպես Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաuտաթղթերը լրացնելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Բրանիսլավ Իվանովիչ. Ամաչում եմ իմ խաղընկերներիս առջեւ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 38-րդն է’