’50 մլն արժողությամբ գույքը վաճառվել է 550 հազար դրամով. Լեւոն Զուրաբյանը պարզաբանում է պահանջում (տեսանյութ)’

1864

 Ազգային Ժողովում Պետական գույքի կառավարման կոմիտեի տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցվության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մի քանի հարց ուղղեց կոմիտեի նախագահ Արման Սահակյանին:

Մասնավորապես, նա հետաքրքրվեց, թե ինչ հիմքով է կատարվել «Նարեկ» հանգտսյան տան նվիրաբերումը Գյումրու քաղաքապետարանին. «Պետգույքի մասնավորացման օրենքի 14-րդ հոդվածով եւ 2006-07 թվականների ծրագրով այդպիսի ռեժիմ նախատեսված չէ ընդհանրապես: Մասնավորեցումը կարգավորված է օրենքով,  եւ նման բան օրենքն ուղղակի թույլ չի տալիս», — նշեց Զուրաբյանը:

Նա նկատեց նաեւ, որ ըստ հաշվետվության հավելված 1-ի, «Քաղաքաշինության գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտ» ընկերությունը մրցույթում վաճառվել է 550 հազար դրամով: «Նախկինում այդ ինստիտուտը կոչվում էր Տրանսշիննախագիծ եւ զբաղեցնում էր 6-7 հարկանի շենքի երկու ամբողջական հարկ: Այսինքն, այդ հսկայական տարածքը վաճառվել է 550 հազար դրամով, մոտավորապես 1300 դոլարի գումար, դրանով այդ կողմերում կարելի է առնել 4 քմ լավագույն դեպքում, եւ մի քիչ հասկանալի չէ, թե մոտ 50 մլն դրամ արժողությամբ գույքն ինչպես եք կարողացել մասնավորեցնել 550 հազարով», — տարակուսեց պատգամավորը:

Նրա խոսքով, բոլոր այս տեղեկությունները ձեւականության տպավորություն են թողնում:

Լեւոն Զուրաբյանը հարցրեց նաեւ «Դվին» հյուրանոցի մասին: Ըստ Կոմիտեի ներկայացրած հաշվետվության, «Դվին» հյուրանոցին ուղղվել է մոտավորապես 860 հազար ԱՄՆ դոլարի ներդրումներ:

«Այն դեպքում, երբ հյորանոցը ժամանակին սեփականաշնորհվել է $100 հազարով, Սշսա պետք է արդարացներ այս ներդրումը: Բայց մեր ունեցած տեղեկությունների համաձայն,  «Դվինը» ինչպես եղել է, այնպես էլ մնացել է փլատակ, ոչ մի փոփոխություն այնտեղ չկա», — նշեց Լեւոն Զուրաբյանը:

Իր պատասխանում Գակլուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը խոստովանեց, որ «Դվին» հյուրանոցում «գրեթե որոշակի աշխատանքներ չեն կատարվել»:

Սահակյանի պատասխանը եւ Լեւոն Զուրաբյանի արձագանքը` տեսանյութում:  

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացի պատգամավորների բնորոշմամբ` արցախցիները հաջողությունների են հասել պետականաշինության գործում’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի’