’50-60 ոստիկան հյուրանոց էին եկել մարմնավաճառների ետևից’

2318

Ինչպես արդեն հաղորդել էինք, փետրվարի 16-ին, ժամը 22-ի սահմաններում, հատուկ ջոկատայինները, թվով 50-60 հոգի շրջափակել են Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Մագնում հյուրանոցային համալիրը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին: Իրավապահները միայն նշել են, թե տեղազննություն են իրականացնում, բայց թե ինչ գործի շրջանակներում և ինչու հենց հյուրանոցային համալիրում՝ չեն նշել: Երևանի քննչական վարչության աշխատակիցները հյուրանոցի այցելուներին փակել են համարներում և նրանց հարցաքննում են:

Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է,  որ ոստիկանները եկել էին հյուրանոցային համալիր և «հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 1983 թ. ծնված Մարինե Ս.-ին, 1974 թ. ծնված Նաիրա Հ.-ին, 1978 թ. ծնված Հայկուհի Մ.-ին և 1983 թ. ծնված Սիրանուշ Վ.-ին»: Ոստիկանությունը «պարզել է» նաև, որ նշված սենյակներում հեռուստացույցով հեռարձակվում են պոռնոգրական նյութեր պարունակող ֆիլմեր:

Նախորդ հոդվածը‘Նոր գնդակ` Չեմպիոնների լիգայի խաղերի համար (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուների պահվածքի համար «Բարսելոնան» կարող է պատժվել (տեսանյութ)’