‘500-ից ավելի ինդոնեզացիներ անդամագրվել են «Իսլամական պետությանը»’

852

Ինդոնեզիայի խոշորագույն մուսուլմանական «Նահդատուլ Ուլամա» կազմակերպության առաջնորդ Սաիդ Աքիլ Սիրաջայի խոսքով՝ վերջին շրջանում ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության շարքերը համալրել է առնվազն 514 մարդ: Այս մասին փետրվարի 26-ին հաղորդել է Jakarta Post-ը:

Սիրաջայի խոսքով՝ նրանք բոլորը մեկնել են գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներ Սիրիայում և Իրաքում: Ինդոնեզիայում, ըստ Սիրաջայի, ակտիվ աշխատանք են տանում ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք զբաղված են մարդկանց հավաքագրմամբ:

Ինդոնեզիայի կառավարությունում նշել են, որ մտադիր են ԻՊ-ին հարած բոլոր ինդոնեզացիներին զրկել քաղաքացիությունից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ինքնահռչակ ԴԺՀ-ի հրամանատարական կազմում «զտումներ» են իրականացվում’
Հաջորդ հոդվածը‘Սխալ հասցեի պատճառով Ռոբերտ Դե Նիրոն հարկայինին պարտք է մնացել 6,4 մլն դոլար’