53 տարեկանում մահացել է սերբ մարզիչ Սինիշա Միխայլովիչը

481

53 տարեկանում մահացել է Սերբիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն:

2019-ին Միխայլովիչի մոտ ախտորոշվել էր լեյկեմիա։ Նա բուժում էր ստացել եւ շարունակում էր մարզչական կարիերան։ 2022-ի գարնանը հիվանդությունը կրկնվել էր։

Միխայլովիչը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ցրվենա Զվեզդայում», «Ռոմայում», «Լացիոյում», «Ինտերում», Հարավսլավիայի, ապա՝ Սերբիա-Չեռնոգորիայի հավաքականներում։

2006-ին Միխայլովիչը սկսել էր մարզչական կարիերա, աշխատել է «Ինտերում», «Ֆիորենտինայում», Սերբիայի հավաքականում, «Սամպդորիայում», «Տորինոյում»։ Նախորդ երեք մրցաշրջաննում նա ղեկավարում էր «Բոլոնիան», որը լքել էր 2022թ․ սեպտեմբերին։

Նախորդ հոդվածըԱԱ․ Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Խորվաթիան՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)