‘53.5 մլն. դրամ՝ Վենետիկի Մխիթարյան Միաբանության ձեռագիր մատյանները թվայնացնելու համար ‘

736

ՀՀ  կառավարությունը այսօր որոշել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել ավելի քան 407.5 մլն դրամ, որով ապահովվելու է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պահպանումը, վերակառուցումը և արդիականացումը:

Ինչպես նաև այդ միջոցներով ապահովվելու է Հայաստանի ազգային գրադարանի հակահրդեհային և տեխնիկական անվտանգության համակարգերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասնակի հարդարման և նորոգման աշխատանքի կատարումը։

Վենետիկի Մխիթարյան Միաբանության ձեռագրատանը և մատենադարանում պահվող շուրջ 3 հազար հայկական ձեռագիր մատյանների, ավելի քան 200 հազար հազվագյուտ, հնատիպ գրքերի, ինչպես նաև 1700-ական թվականներից մինչև օրս դիվանական փաստաթղթերի թվայնացման աշխատանքն իրականացնելու նպատակով հիմնական և օժանդակ սարքավորումներ ձեռք բերելու համար կառավարության որոշմամբ հատկացվել է 53.5 մլն դրամ։

Նախորդ հոդվածը‘Լեհ նկարիչը Ռոնալդուի եւ Մեսիի դիմանկարները նկարել է գնդակի օգնությամբ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը կողմ է պաղեստինյան պետության ձևավորմանը. Բենիամին Նեթանյահու’