‘5,5 մլն դոլար փոխհատուցում՝ ԱՄՆ ՌՕՈՒ ռազմակայանի աղմուկի դիմաց’

2067

Տոկիոյի շրջանային դատարանը չորեքշաբթի որոշում է կայացրել, որի համաձայն՝ ճապոնական մայրաքաղաքի մոտավորապես հազար բնակիչներ կստանան ընդհանուր առմամբ 5,5 մլն դոլար փոխհատուցում՝ արևմտյան Տոկիոյում ԱՄՆ-ի ՌՕՈՒ «Յոկոտա» ռազմակայանի աղմուկի դիմաց:

Ըստ դատարանի որոշման՝ այդ փոխհատուցումը պետք է վճարի Ճապոնիայի կառավարությունը, հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները:

Դատարանը չի բավարարել հայցվորների պահանջը՝ այդ ավիաբազայում ժամը 19:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ն արգելելու ռազմական օդանավերի թռիչքները, որոնց աղմուկը խանգարում է հարակից թաղամասերի բնակչությանը:

«Յոկոտա» ավիաբազայում տեղակայված է ԱՄՆ առնվազն 4 հազար զինվորական:

Հունվարին Ճապոնիայի դատարանն արդեն մի այդպիսի որոշում կայացրել էր, որի համաձայն՝ Օկինավայի 22 հազար բնակիչներ, ԱՄՆ-ի «Ֆուտեմա» ռազմաբազայի օդանավերի աղմուկի դիմաց որպես փոխհատուցում՝ ստացել էին 268 մլն դոլար:

Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Բյուլբյուլօղլին հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնի համար պայքարից’
Հաջորդ հոդվածը‘Էմինեմի նոր ռեփը խիստ քննադատության է ենթարկում Թրամփին’