’57-ամյա ձկնորսը դարձել է Մայքլ Ջեքսոն մականունով կոկորդիլոսի զոհ’

1061

Ավստրալիայում 57-ամյա ձկնորսը դարձել է Մայքլ Ջեքսոն մականունով կոկորդիլոսի զոհ: Ինչպես հայտնում է «Ռադիո Ավստրալիան», դեպքը տեղի է ունեցել Ադելաիդա գետի ափին՝ Դարվինից մոտ 60 կմ հեռավորության վրա: Ջեքսոնը կիսով չափ ալբինոս էր. այս տեսակը հանդիպում է միլիոնից մեկ անգամ:

Ադելաիդա գետը օրական գրավում է հազարավոր զբոսաշրջիկների: Մարդիկ այնտեղ այցելում են՝ հետեւելու, թե ինչպես են կոկորդիլոսները, գետի միջից թռնելով, բռնում պարանից կախված հավին: Մայքլ Ջեքսոնը նույնպես որսում է այս ճանապարհով եւ սովորաբար միշտ հայտնվում է տեսախցիկի օբյեկտիվի կենտրոնում: Նրա կողմից սպանված ձկնորսի մարմինը հայտնաբերվել է 100 մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ զբոսաշրջիկները կանգ են անում՝ հետեւելու կոկորդիլոսների թռիչքներին:

Ինչպես հայտնում է BBC-ն, Ավստրալիայի տարածքում սա արդեն կոկորդիլոսների հարձակման չորրորդ դեպքն է: Կոկորդիլոսների թվաքանակը այդ շրջանում ավելացել է այն բանից հետո, երբ 1971 թվականին նրանց ճանաչել են պաշտպանվող տեսակ:

Նախորդ հոդվածը‘Գիտնականները գույնը փոխող կամուֆլյաժ են ստեղծել’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 92 տրանսպորտային միջոց’