’58-ամյա տղամարդը հրկիզել է նախկին կնոջը’

882

Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել կնոջ ու տնակի վրա և հրկիզել:

Պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում գտնվող իր նախկին կնոջ` 1960 թ. ծնված Օֆելյա Մ.-ի և վագոն-տնակի վրա բենզին է լցրել և հրկիզել:
Վագոն-տնակում է եղել նաև Օֆելյա Մ.-ի ներկայիս ամուսինը` 1942 թ. ծնված Ռոդոլֆ Բ.-ն:
Վերջիններս այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղից բերման է ենթարկվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. մեղադրյալը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: 

Նախորդ հոդվածը‘Հիվանդությունից մահացած զինվորը բանակ էր զորակոչվել մեկ շաբաթ առաջ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանություններին սպառնում է պատժամիջոցներ կիրառել’