‘6 ամիս թունել են փորել եւ բռնվել՝ պատահաբար. Սեյֆից հոտ էր գալիս’

3702

‘

Քենիական Տիկա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է կողոպուտի մեջ կասկածվող երեք անձի: Նրանք կես տարի շարունակ դեպի բանկի շենքը տանող թունել են փորել՝ 50 մլն քենիական շիլլինգ (480 հազար դոլար) գողանալու համար:

Ընդ որում, բանկը գտնվում է հենց ոստիկանական շենքի դիմաց, սակայն, չնայած դրան, որեւէ մեկը կասկածելի ակտիվությունը այդպես էլ չի նկատել:

Ոստիկանները միջամտել են պատահաբար, երբ նրանց է դիմել բանկի մենեջերներից մեկը՝ նշելով, թե բանկի սեյֆից վառվածի «հոտ է առնում»:

Ոստիկանները սկսել են ստուգել բանկի մոտակայքում գտնվող շենքերը, եւ ի վերջո հայտնաբերել են թունելը: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու եւ մի կնոջ, թեեւ իրավապահները կասկածում են, որ կողոպուտի օպերացիային ավելի շատ մարդիկ են ներգրավված:

Ինչպես հայտնել է ոստիկանությունը, ամենայն հավանականությամբ, կասկածյալները մոտ վեց ամիս ժամանակ են ծախսել թունել փորելու համար: Թունելի մուտքը սկսվում էր գրախանութի շենքից, որտեղ կասկածյալներից երեքը մի քանի կրպակ էին վարձակալել:

Հաղորդում է РИА Новости-ն: 

‘

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Դժբախտ Հերմինեն’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում հարբած տղամարդը ընկել է 9-րդ հարկից ու նորից գնացել հարբելու’