‘
Այսօր Մայր Աթոռում մոտ 6 դար ընդմիջումից հետո մեկնարկում է Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Այն անցկացվելու է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ, կտևի մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ:
Այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման հարցը:
Բանն այն է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առջև ծառացած խնդիրներից մեկը սրբադասման ավանդության վերականգնումն է: «Որովհետև հայ եկեղեցում սրբադասում չի արվել 15-րդ դարից հետո։ Վերջին սրբադասված հայազգի սրբերն են Հովհան Որոտնեցին և սուրբ Գրիգոր Տաթևացին: Այդ առումով ևս, երկու հայրապետների կողմից ստեղծվեց միացյալ հանձնախումբ, որն արդեն մի քանի տարի է՝ աշխատում էր և այս ժողովին ներկայացնելու է իր առաջարկները սրբառաջարկման ավանդության վերականգնման վերաբերյալ»,- Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքերն է մեջբերում tert.am-ը:
‘