‘6 ժամ տևողությամբ փոխհրաձգություն Քաբուլում. կան զոհեր’

765

Արդեն 6 ժամից ավելի է, ինչ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում շարունակվում է ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը գրաված ահաբեկիչների և աֆղանական հատուկ ջոկատայինների զինված բախումը, հայտնում է РИА Новости-ն:

Փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, կա 16 տուժած, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ և խաղաղ քաղաքացիներ:

Աֆղանական Pajhwok լրատվական գործակալության տվյալներով՝ ճանապարհային ոստիկանության վարչության շենքի դիմաց մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է, որից հետո 5 զինված ահաբեկիչներ ներխուժել են վարչության շենք և պատուհաններից կրակահերթ բացել իրավապահների ու անցորդների ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը ցավակցություն է հայտնում Նաիրա Մամիկոնյանի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին’