‘6 մարդ է տուժել Մակեդոնիայի խորհրդարանում տեղի ուենցած ծեծկռտուքի հետևանքով ‘

805

Մակեդոնիայի խորհրդարանում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 6 մարդ է տուժել, հայտնում է Reuters-ը: Խորհրդարանի շենքում և հարակից տարածքում զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել 2013 թ. բյուջեի նախագիծը, որն ընդդիմության կողմից ծայրահեղ քննադատության է արժանացել: Բարկացած պատգամավորների կողմից նույնիսկ ազգային ապստամբության կոչեր են հնչել: Խորհրդարանականների զայրույթը հիմնականում շարժել են մի շարք պետական գործիչներին տրամադրվող աննախադեպ մեծ չափի դոտացիաները, որոնք, իբր, ուղղված են ծառայողական մեքենաների և գրասենյակային կահույքի ձեռքբերմանը:

Նախորդ հոդվածը‘«Սպարտակը» շնորհավորել է իր երկրպագուներին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘5 պատճառ, թե ինչու պետք է Մոուրինյոն շարունակի աշխատել , և 5 պատճառ, թե ինչու պետք է հեռացվի’