6 հազար կանաչ լույս․ Գերմանիայում խնդրում են ընդունել ներգաղթյալներին

435

Հազար կանաչ լույս Բունդեսթագի շենքի առջև և գրություն՝ «Ընդունել հիմա»՝ ի համերաշխություն ներգաղթյալների, որոնք գտնվում են Լեհաստանի և Բելառուսի միջև սահմանին։

Ակցիայի՝ «Կառամատույց» հասարակական կազմակերպության կազմակերպչի խոսքով՝ այդ կերպ նրանք ուզում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել տարածաշրջանում ստեղծված աղետալի իրավիճակի վրա։

«Իրավիճակի միակ լուծումը կախված է գերմանական կառավարությունից, նոր դաշինքը պետք է գործի և ընդունի մարդկանց։ Միայն այդ կերպ կարելի է դադարեցնել մահերը սահմանի վրա»,- հայտարարել է հկ-ի ներկայացուցիչը։

Իրավապաշտպանների խոսքով՝ այնտեղ՝ «անհյուրընկալ» Եվրոպայի շեմին, արդեն զոհվել է ավելի քան 17 միգրանտ, իսկ ձմռան մոտենալու հետ այդ թիվը կարող է մեծանալ։

Լեհաստանի սահմանամերձ շրջաններում համանման ակցիաների օրինակով՝ ակտիվիստները Գերմանիայի բնակիչներին կոչ են անում տներում կանաչ լույս վառել՝ ի նշան այն բանի, որ այդտեղ նրանց պատրաստ են օգնել։

Վերջին հարցումների համաձայն, սակայն, գերմանացիները մեծ մասամբ առայժմ պատրաստ չեն միգրանտների հոսքին, իսկ ճգնաժամի համար մեղավոր են համարում Բելառուսի իշխանություններին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԷկվադորի բանտերում բանդաները հաշիվներ են մաքրում միմյանց հետ
Հաջորդ հոդվածըԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի սահմանների պաշտպանության, բայց ոչ պարսպապատելու համար