‘6 մլն եվրոն կարող են «բարիշացնել» Դոմինիկ Ստրոս-Կանին և իրեն մեղադրող սպասուհուն’

828

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը և սպասուհի Նաֆիսատու Դիալոն, The New York Times-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ, համաձայնության են եկել փոխադարձ պահանջների կարգավորման շուրջ:

Համաձայնությունը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է Ստրոս-Կանի կողմից սպասուհուն տրվելիք հնարավոր գումարին, սակայն թերթը ոչ մի մանրամասն չի հայտնում՝ նշելով, որ խոսքը նախնական պայմանավորվածությունների մասին է, որոնք կողմերը հաջորդ շաբաթ կներկայացնեն դատարանում:

Մինչ այդ, Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկություններով փոխհատուցման գումարը կարող է կազմել 6 մլն եվրո: Պահանջվող գումարը վճարելու համար Սրթոս-Կանը պատրաստվում է 3 միլիոնի վարկ վերցնել: Մյուս երեքն էլ՝ Արտարժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարը, ամենայն հավանակությամբ, կստանա նախկին կնոջից, որը մեծ աջակցույթուն է ցույց տվել նրան ողջ դատավարության ընթացքում:

Հիշեցնենք, որ 2011 թ. գարնանը Նյու Յորքի Sofitel հյուրանոցի աղախին Դիալոն մեղադրել էր Դոմինիկ Ստրոս-Կանին սեռական ոտնձգության մեջ, ինչի հետևանքով Ստրոս-Կանը ստիպված եղավ թողնել ԱՄՀ նախագահի պաշտոնը:

Նախորդ հոդվածը‘Միլիոնատեր ՊԵԿիստներ կամ ՊԵԿ նախագահին եկամուտներով չեն զիջում նաև տեղակալները’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայում հիթ է դարձել ֆուտբոլային մարզիչների էրոտիկ օրացույցը (ֆոտոշարք)’