‘6/23-ում վերահաշվարկից հետո արդյունքներն անփոփոխ են’

3351

Թիվ 6 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վերահաշվարկի 22 դիմում է ստացվել, 8-ը՝ Հայ ազգային կոնգրեսից, 14-ը՝ «Բարև, Երևան» դաշինքից: Առայժմ կատարվել է միայն 6/23 ընտրատեղամասի ձայների վերահաշվարկը: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, արդյունքներն անփոփոխ են:

Թիվ 2 ԸԸՀ Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել է 1 վերահաշվարկի դիմում, արդյունքում՝ Կոնգրեսի ձայները 1-ով ավելացել են, մնացածն անփոփոխ է: Կոնգրեսը ներկայացրել է նաև 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ, սակայն, ինչպես iLur.am-ին հայտնեց Կոնգեսի Նոր Նորքի կառույցի պատասխանատուներից Վլադիմիր Կարապետյանը, այդ դիմումներից մեկի քննությունը անհասկանալի պատճառներով հետաձգվել է: 

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» միայն երեք խաղացող է այժմ խոսում Մոուրինյոյի հետ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյանը՝ ապրիլի 9-ին. 100 հազար դոլար կաշառք են առաջարկել՝ չենք վերցրել (տեսանյութ)’