‘620 հազար դրամ պետբյուջեից՝ Սերժ Սարգսյանին եւ Գարեգին Բ-ին հյուրասիրելու համար’

1913

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս տարվա հունվարի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ» քաղաքում տեղի ունեցած նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին 2-դը, կառավարության անդամներ, այլ բարձրաստիճան հյուրեր, օտարերկրյա գործընկերներ, պաշտոնատար անձինք և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միաժամանակ, կառավարության կայքից տեղեկանում ենք, որ այդ օրվա համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետբյուջեից 620 հազար դրամ է ծախսել՝ ֆուրշեթի կազմակերպման նպատակով: Ֆուրշեթն էլ պատվիրել են «Կուչինա» ռեստորանին: Ի դեպ, այն պահից սկսված, երբ կառավարության կայքում սկսեցին տեղադրել պետական հաստատությունների ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ, պարզ դարձավ, որ մեր պետական կառույցները բավականին մեծ գումարներ են ծախսում նման հարակից կարիքների համար: 

Նախորդ հոդվածը‘Մեհրիբան Ալիևային առաջադրել են նախագահի թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Գյուղապետի թեկնածու. Հրաչ Մուրադյանի սպանությունը քաղաքական էր’