‘7 ակտիվիստներ ազատ արձակվեցին, նրանցից ոմանց տարել են «ուրիշի հայաթում» նստելու համար ‘

1112

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երեւանում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում ոստիկանությունը՝ ըստ պաշտոնական տեղեկատվության 110 քաղաքու բերման է ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Նշել էինք նաեւ, որ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում 6-8 քաղաքացիներ կան, որոնց սահմանված երեք ժամից ավելի ապօրինաբար պահում են այնտեղ: Ոստիկանության շենք էին մտել փաստաբան Տիգրան Սաֆարյանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը: Նրանցից ոչ մեկին, սակայն, հնարավորություն չէին տալիս տեսակցել բերման ենթարկվածների հետ:

Քիչ առաջ iLur.am-ի թղթակիցը փոխանցեց, որ բաժանմունքում գտնվող բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել: Նրանք են՝ Աննա Դավթյանը, Արման Ալեքսանյանը, Էլմոն Եղնուկյանը, Հարություն Մալխասյան, Հայկ Յահյալյանը, Տիգրան Պողոսյանը, Հասմիկ Հրաչյանը: Ակտիվիստներից Աննա Դավթյանը մեր թղթակցին փոխանցեց, որ իրեն բերման չեն ենթարկել բողոքի ցույցի ժամանակ: Նրա խոսքով, ինքն իր ընկերների հետ Բաղրամյան փողոցի շենքերից մեկի մոտ ուղղակի «բեսեդկայում» նստած է եղել, երբ նրանց են մոտեցել ոստիկանները, եւ հայտարարելով, թե ինչի՞ եք «ուրիշի հայաթում նստել», ուժով բերման են ենթարկել իրենց:

 

Նախորդ հոդվածը‘Բաղրամյան 26-ը՝ Վլադիմիր Պուտինի ժամանման պահին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Համացանցում է հայտնվել ուկրաինական ոստիկանների վայրենությունների մասին վկայող տեսանյութ’