‘7 մարդու կյանք խլած ավտովթարի խաչմերուկն արդեն 30-40 տարի է ողբերգական հռչակ ունի (ֆոտոշարք դեպքի վայրից)’

3313

Նոյեմբերի 10-ին, ժամը 19:20-ի հատվածում ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի-Երեւան եւ Հոռոմ-Գուսանագյուղ ճանապարհների խաչմերուկում: Բախվել են Երեւան-Գյումրի ուղերթի Գազել միկրոավտոբուսը եւ մի բեռնատար մեքենա: Տարբեր աղբյուրներից ստացած տեղեկություններով, զոհվել է 7 հոգի, որոնք մասնակիորեն կամ ամբողջությամբ այրվել են վթարից բռնկված հրդեհում: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 20:30-ի հատվածում դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյանը:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը գրում է, որ այդ խաչմերուկը արդեն 30-40 տարի է ողբերգական հռչակ ունի, Գյումրի-Երեւան ճանապարհն այդ հատվածում արագընթաց է, մեքենաներն անցնում են մոտ 100 կմ/ժամ արագությամբ, իսկ այդ ճանապարհին խաչվող՝ Արթիկի եւ Հոռոմի կողմերից եկող մեքենաները փորձում են նույնպես արագ հատել եւ անցնել այդ խաչմերուկը: Ամեն տարի ականատես ենք լինում վթարների հենց այդ հատվածում, մոտավորապես կարելի է ասել, որ անցած 40 տարում մոտ 80-100 մարդ է զոհվել այդ խաչմերուկում տեղի ունեցած վթարների պատճառով:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Շիրակում ավտովթարի հետևանքով վիրավորվածների անունները’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել’