‘7 մլն դրամ՝ թուլացած «բոլտի» համար. Մամուլ’

1016

Այսօր միանգամից 3 թերթ՝ «Ժողովորդը», «ՉԻ»-ն և «ՀԺ»-ն, անդրադարձել են Կաթնաղբյուր գղուղում գործող մի գազալցակայանի պատմությանը:

Մեջբերենք գործի էությունը՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի.

«2008-ի ձմռանը Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հավաքները Թալինում մեծ շուքով կազմակերպելու համար կալանավորված, 2010-ի հունիսին ազատ արձակված Ժորա Սափեյանն ընկել է դատական իշխանության լարած ծուղակը:

Կաթնաղբյուր գյուղի նրա գազալցակայանի գործունեությունը վտանգված է: Պատճառն այն է, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը հայտնաբերել է, որ գազի հաշվիչի պտուտակներից մեկը թույլ է, ինչը նշանակում է, որ գազի հաշվարկը սխալ է արվել, ենթակա է տուգանքի:

Մինչդեռ Չափագիտության ազգային ինստիտուտի փորձագետը փաստաթուղթ է տվել, համաձայն որի՝ մի պտուտակը «չէր կարող հանգեցնել բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման»:

7,5 մլն դրամ տուգանքի հարցը Սափեյանը վիճարկել է դատարանում. առաջին ատյանում հաղթել է, ու երբ գործին խառնվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մատը, նա պարտվել է մյուս ատյաններում.

«Նրա անմիջական հրահանգով սպանվեց արդարությունը: Ես չեմ պատրաստվում լռել, դիմելու եմ Սերժ Սարգսյանին, որ տեսնի, թե Մկրտումյանն ինչպես է ճնշում դատավորներին»:

Նախորդ հոդվածը’27 դատարկ գյուղ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ հաջորդ նախագա՞հ. Մամուլ’