7 վիրավոր ունենք, որոնցից մեկի վիճակը ծանր է․ ՊԲ

466

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորվել է 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Արցախի Պաշտպանության բանակ

Նախորդ հոդվածըԵրկրաշարժը զգացվել է Շիրակի Բավրա և Սարագյուղ գյուղերում
Հաջորդ հոդվածըՄեկ զոհ, եւս 8 վիրավոր․ ՊԲ