‘7-րդ оր. Իսպանիա– Չիլի’

965

 

Հունիսի 18, ժամը՝ 23. 00, Ռիո դե Ժանեյրո, «Մարականա» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Մարկ Հեյգեր

Հետաքրքրական է, որ այնպիսի արդյունք, ինչպիսին Հոլանդիայի հետ խաղում էր, Իսպանիան արդեն երկար տարիներ չէր գրանցել:  Վերջին անգամ, երբ այս երկրի հավաքականը թույլ տվեց իր դարպասը գրավել չորս անգամ, հեռավոր 1950 թվականին էր և կրկին Բրազիլիայում անցկացվող Մունդիալում:

2010 թվականին, արդեն աշխարհի լավագույն հավաքականի կարգավիճակով, «Կարմիր ֆուրիան» 4 գոլ ստացավ Արգենտինայից և Պորտուգալիայից, որից հետո հաղթեց Լիտվային (3:1) և Կոլումբիային (1:0): Երկու դեպքում էլ իսպանացիները հաջողության հասան երկրորդ խաղակեսում, ընդ որում՝ վերջին րոպեներին:

4 տարի առաջ Չիլիի հավաքականը հիանալի հնարավորություն ուներ խմբային փուլում առաջ անցնելու Իսպանիայից: Նվազագույն հաշվով հաղթելով Հոնդուրասին ու Շվեյցարիային, չիլիացիները պարտվեցին գլխավոր հավակնորդին (1:2): 1/8-րդ եզրափակչում սարերի և անապատների երկրի ֆուտբոլիստները պարտվեցին Բրազիլիային 0:3 հաշվով:

Չիլիի հավաքականի մարզիչ Խոսե Պեկերմանը ֆուտբոլի արգենտինյան դպրոցի ներկայացուցիչ է, և այդ փաստը շատ կողմերով անդրադառնում է նաև ֆուտբոլիստների խաղի տարբեր բաղադրիչների վրա: Այսպես, արգենտինացիների հետ խաղում «Կարմիր թիմը» շատ հեռու էր կազմակերպված ու կատարյալ կոլեկտիվ լինելուց: Ոչ բարձր հասակ ունեցող ֆուտբոլիստները դրվագներից մեկում Տիմ  Կեհիլին չկարողացան պահել: Լավ էր, որ հաջորդ րոպեին Ալեքսիս Սանչեսն ինքը գուլ խփեց և оգնեց նաև  Խորխե Վալդիվիին գրավել դարպասը: Նվազագույն հաշվի լարվածությունը եզրափակիչ սուլիչից վայրկյաններ առաջ  հանեց Ժան Բոսեժուրը, որը սառնասրտություն է  ձեռք բերել Մռայլ Ալբիոնում:

Իսպանիայի հավաքականը, ինչպես ասում են պետք է իր զենքն ու զրահը կապի, կարողանա հաղթահարել հոգեբանական ճնշումները և խաղա իր դավանած, աշխարհի չեմպիոնին արժանի ֆուտոբոլ: Վինսենտե դել Բոսկեն խոստացել է նոր փոփոխություններ կատարել կազմում, և հավանաբար, առաջին զոհը կդառնա գոլի հեղինակը՝  Խաբի Ալոնսոն, որը չէր դիմանում խաղի բարձր տեմպին: Չի բացառվում, որ փոփոխությունները կարող են վերաբերվել նաև խաղի տակտիկական կառուցվածքին:

Հնարավոր է նաև երկրորդ հարձակվողի ներկայությունը Դիեգո Կոստայի կողքին:  Առավել հավանական թեկնածուներն են Պեդրոն և Վիլյան: Ավելորդ չի  լինի նաև Կոկեի մասնակցությունն այս խաղին:

 2011 թվականի սեպտեմբերին, գրեթե  2 տարի առաջ Չիլիի հավաքականն արդեն աշխարհի չեմպիոնին լուրջ պայքարի է մղել: Առաջին դեպքում «Կարմիր ֆուրիան»  2 գնդակի տարբերությամբ հաղթել է, իսկ երկրորդ դեպքում երկու անգամ չի կարողացել կոտրել դիմադրությունը, և հանդիպումներն ավարտվել են 2:2 հաշվով: Այդ ժամանակ հերոսներ են դարձել Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը և Անդրես Ինյեստան: Չիլիի հավաքականի գործող խաղացողներից  լավագույն դիպուկահարը Էդուարդո Վարգասն է, որը իր ընկերների մեջ բոլորից շատ գոլերն է խփել:

Որքան հաջող կդասավորվի այս հանդիպումը իսպանացիների պաշտպանությունում, դժվար է ասել, բայց Չիլիին հաջողությունը պետք է փնտրի միայն առաջին գծում

Նախորդ հոդվածը‘Սամվել Գեւորգյանի վերջին հրաժեշտի արարողությունը. Ֆոտոներ ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհակալ է Գեորգի Մարգվելաշվիլիին’