‘7 օր առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’

905

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հաղորդում  է, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է  ավելի քան 17000 կրակոց:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել  վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են նաև պատժիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը կրել է մարդկային և նյութական կորուստներ:

Նախորդ հոդվածը‘Սիմեոնե. «Մենք չենք կարող այլ ձև խաղալ և չենք պատրաստվում փոխվել»’
Հաջորդ հոդվածը‘Կուրտուան իր երազանքի թիմի դարպասապահն է’