71-ամյա Կլաուդիո Ռանիերին 34 տարի անց դարձյալ գլխավորեց «Կալյարին»

484

71-ամյա Կլաուդիո Ռանիերին նշանակվել է «Կալյարիի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իտալացի մասնագետն աշխատանքը կսկսի հունվարի 1-ից։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Ռանիերին «Կալյարիի» գլխավոր մարզիչ է եղել նաեւ 1988-1991 թվականներին։

Դեկտեմբերի 20-ին «Կալյարիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Ֆաբիո Լիվերանին։ Բ Սերիայի առաջնության 18 տուրից հետո «Կալյարին» 22 միավորով 14-րդ տեղում է։

Ռանիերիի նախորդ ակումբն անգլիական «Ուոթֆորդն» էր։ Նա գլխավորել է նաեւ «Նապոլին», «Ֆիորենտինան», «Վալենսիան», «Աթլետիկո Մադրիդը», «Չելսին», «Պարման», «Յուվենտուսը», «Ռոման», «Ինտերը», «Մոնակոն», Հունաստանի հավաքականը, «Լեսթեր Սիթին», «Նանտը», «Ֆուլհեմը», «Սամպդորիան»։

Նախորդ հոդվածըՄբապեն դարձյալ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն չի ցանկանում, որ Ռուսաստանը միանա Ասիական կոնֆեդերացիային