’71 դպրոցի 6բ դասարանի ծնողները դադարեցրել են դասադուլը’

993

Ոստիկանապետ Վ. Գասպարյանի խորհրդական Ն. Մալյանը ֆեյսբուքում գրել է.

«71 Դպրոցում աշակերտների միջև առաջացած խնդիրը լուծվել է: Աշակերտները միմյանց հետ եկել են համաձայնության»:

Ինչպես արդեն հաղորդել էինք, 71 դպրոցի 6բ դասարանի 25 աշակերտների ծնողները դուրս էին եկել այդ դասարան նոր տեղափոխված Հարություն Ղազարյանի դեմ:

Ծնողները թույլ չէին տալիս, որ իրենց երեխաները դպրոց հաճախեն, պնդելով, թե Հարությունը ծեծում և ահաբեկում է դասարանի մնացած աշակերտներին:

Ծնողները այնքան էին սրել իրավիճակը, որ հարցին խառնվել էին նրանց ծնողները, դպրոցի տնօրինությունը, ՄԻՊ գրասենյակն ու ոստիկանությունը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Կուտակային» հանցագործություն սեփական ժողովրդի դեմ’
Հաջորդ հոդվածը‘EuroNews-ի արձագանքը. Երևանում ցուցարարները դեմ են Մաքսային միությանը (տեսանյութ)’