74-ամյա Ռոյ Հոջսոնը կհեռանա «Ուոթֆորդից»

381

74-ամյա անգլիացի Ռոյ Հոջսոնը հունիսին կհեռանա «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

«Ակնհայտ է, որ սա կարճաժամկետ գործարք էր։ Ես հստակ ասել էի ակումբի ղեկավարությանը, որ այստեղ կմնամ մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Ես կատարեցի իմ աշխատանքը, հիմա ամեն ինչ մոտենում է ավարտին։ Ես արժանի եմ հանգստի, կնոջս եւ որդուս հետ ազատ ժամանակ վայելելուն»,- Հոջսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հոջսոնը «Ուոթֆորդը» գլխավորել է այս տարվա հունվարին։ Անգլիայի առաջնության 34 խաղից հետո թիմը 22 միավորով նախավերջինն է։

Նախորդ հոդվածը«Ինտերը» համաձայնության է հասել Պաուլո Դիբալայի հետ
Հաջորդ հոդվածըFT․ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ Եվրոպայում գնահատում են որպես սադրանք