‘742 հազար դրամ՝ ծաղկային ձևավորման համար’

864

ՀՀ դատախազության 95-ամյակի կապակցությամբ ծաղկային ձևավորման ծառայությունների մատուցման համար դատախազությունը 742 հազար դրամ է ծախսել. սա միայն ծաղկային կոմպոզիցիայի, ծաղկային շղթաների ու ծաղկեփնջերի համար: Եւս 900 հազարը տրամադրել են «Սաննի Վեյ» ՍՊԸ-ին՝ «սեղան գցելու» համար. աղցաններ, ըմպելիքներ և այլն: Դատախազությունը ծաղկային կոմպոզիցիաների նկատմամբ հատուկ սեր ունի: Ընդհանուր առմամբ՝ ծախսվել է 1 միլիոն 642 հազար դրամ: Ի դեպ, վերջերս էլ ոստիկանությունը մեծ շուքով նշեց իր 95-ամյակը, դատախազությունում էլ որոշել են ետ չմնալ: Մեր պետական մարմինները կարծես հոբելյանական տարեթվեր շատ են սիրում: Երևի դա է պատճառը, որ նրանք հաշվի չեն առել, որ Հայաստանն անկախացել է 22 տարի առաջ, հետևաբար՝ դատախազությունը պետք է նշեր իր հիմնադրման 22-ամյակը:

Բացի դատախազության 95-ամյակի կապակցությամբ իրականացված ծախսերից՝ նրանք 600 հազար դրամ վճարել են «Ֆանֆան արտ» ՍՊԸ-ին ծաղկային կոմպոզիցիաների ձեռքբերման համար: 

Բացի այդ նրանք ավելի քան 2,5 միլիոն դրամ են ծախսել պատվիրակությունների, հյուրերի ընդունելության, դահլիճների վարձակալության, հուշանվերների ձեռքբերման համար: Դատախազությունում կարծես սիրում են հյուրերին լավ ընդունել, իրենց հյուրերին «ընդունում են» «Մալխաս ջազ ակումբում» կամ, ասենք, «Արարատ» ռեստորանում: 

Նախորդ հոդվածը‘Սեմյուել Բեքեթի առաջին վեպի ձեռագիրը վաճառվել է 1,5 միլիոն դոլարով’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը արգենտինացիներից պահանջել է հանել իր արձանը’