79 տարեկանում մահացել է Բորիս Ջոնսոնի մայրը

502

Բրիտանիայի վարչապետի մայրը՝ նկարչուհի Շառլոտա Ջոնսոն-Վալը, մահացել է 79 տարեկան հասակում լոնդոնյան հիվանդանոցներից մեկում, տեղեկացրել է Daily Telegraph թերթը։

Քաղաքական գործիչները ցավակցություններ են հայտնում Բրիտանիայի վարչապետին։

Ջոնսոն-Վալը, ծնունդով՝ Ֆոսեթ, սըր Ջեյմս Ֆոսեթի դուստրն էր, որը հայտնի իրավաբան էր, գլխավորել է Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը 1972-1981 թթ․։

Շառլոտա  Ջոնսոն-Վալը Սթենլի Ջոնսոնի հետ ծանոթացել էր Օքսֆորդի համալսարանում։ Նրանք ամուսնացել են 1963 թ․ և չորս զավակ են ունեցել՝ Բորիսը, նրա երկու եղբայրները՝ պահպանողական քաղաքական գործիչ Ջոզեֆը և գործարար Լեոն, և քույրը՝ Ռեյչելը, որը լրագրող է։

Ամուսնական զույգը բաժանվել էր 1979 թ․, իսկ 1988-ին Շառլոտան ամուսանցել էր ամերիկացի պատմաբան, Ֆրանսիայի նորագույն պատմության մասնագետ Նիկոլաս Վալի հետ և տեղափոխվել Նյու Յորք։ Ամուսնու մահից հետո՝ 1996 թ․, նա վերադարձել էր Լոնդոն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿալիֆոռնիան նահանգապետ է ընտրում
Հաջորդ հոդվածըԱֆղանստան․ Թալիբները Փանջշերում մահապատժի են ենթարկում խաղաղ բանկիչներին