‘8 մթերք գրիպի ու մրսածության դեմ’

1485

Գրիպից ու մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է վերանայել ձեր սննդակարգը: Սննդակարգում պետք է տեղ գտնեն մրգերն ու բանջարեղենները, բարդ ածխաջրերն ու ցածր յուղայնությամբ սպիտակուցները: Առողջ սնունդը, ֆիզիկական վարժություններն ու առողջ քունն ամենահզոր միջոցներն են գրիպի դեմ:

Սև հաղարջ
Հաղարջը С վիտամինով հարուստ մթերքներից է.100 գրամը պարունակում է մոտ 2 մլգ վիտամին, ինչը երեք անգամ ավելի շատ է, քան մեծահասակներին թույլատրվող օրական նորման: Շատ կարևոր է օրվա ընթացքում ստանալ վիտամին С-ի բավարար քանակություն, քանի որ այն օգնում է կանխարգելել վարակներն ու ամրացնում է իմունային համակարգը:  Նախընտրելի չափաբաժինն է 2/3 բաժակ հաղարջը, որը պարունակում է 28 կալորիա:

Խոզի միս
Խոզի միսը պարունակում է շատ ցինկ ու սելեն, որոնք ամրացնում են իմունային համակարգը: Այն նաև B խմբի վիտամինների լավագույն աղբյուրներից է: Ի դեպ, խոզի միսը տավարի մսից  ընդամենը  մի փոքր է ավելի ճարպոտ: Այնպես որ , եթե հոգնել եք տավարի մսից, որպես սպիտակուցի աղբյուր՝ կարող եք օգտագործել խոզի միսը: Նախընտրելի չափաբաժինն է 100 գրամ ֆիլեն, որը պարունակում է 122 կալորիա:

Թուրինջի հյութ
Առավոտյան նարնջի հյութ խմելու փոխարեն կարելի է խմել մեկ բաժակ թուրինջի հյութ: Այն նույնպես վիտամին С-ի հրաշալի աղբյուր է: Սակայն նախօրոք խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք ճնշման, ՁԻԱՀ-ի, ալերգիայի դեմ դեղամիջոցներ, քանի որ թուրինջի հյութը, մի շարք դեղամիջոցների հետ փոխազդելով, կարող է բացասական ազդեցություն ունենալ: Նախընտրելի չափաբաժինն է  ½ բաժակ թուրինջի հյութը, որը պարունակում է 33 կալորիա:

Բրյուսելյան կաղամբ
Բրյուսելյան կաղամբը ինչպես վիտամին С-ի, այնպես էլ ֆոլաթթվի ու մարնաթելերի  հիանալի աղբյուր է: Այս էլեմենտները բարձրացնում են հակաքաղցկեղածին գլյուկոզինալատների մակարդակը, որոնք շատ կարևոր են օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար:Նախընտրելի չափաբաժինն է 100 գրամը, որը պարունակում է 42 կալորիա:

Յոգուրտ
Ուսումնասիրությունները պարզել են, որ օրական մեկ բաժակ յոգուրտը բավարար է մարսողական տրակտի վիճակը լավացնելու, ինչպես նաև գրիպից ու մրսածութունից խուսափելու համար: Մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ կաթնամթերքների պարբերական օգտագործումը կարող է օգնել նիհարելու գործընթացում: Գնե՛ք այն յոգուրտները, որոնք պարունակում են կենսաբանական ակտիվ L. acidophilus բաղադրիչը, որը պաշտպանում է կաթնուկից: 

Նախընտրելի չափաբաժինը.
Ցածր յուղայնությամբ սովորական յոգուրտ՝ 1 բաժակ, որը պարունակում է 112 կալորիա:
Ցածր յուղայնությամբ մրգային յոգուրտ՝  1 բաժակ, որը պարունակում է 122 կալորիա:

Կարտոֆիլ
Կարտոֆիլը վիտամին С-ի մատչելի աղբյուր է, այն նաև պարունակում է մեծ քանակությամբ կալիում և մանրաթելեր (հատկապես կեղևի մեջ):  Օգտագործե՛ք թարմ կարտոֆիլ, քանի որ այն ավելի շատ վիտամին С է պարունակում, քան նկուղում ամիսներով պահվող կարտոֆիլը: Պետք է հիշել, որ ջրի մեջ մնացած կարտոֆիլը կորցնում է վիտամին С-ն: Նախընտրելի չափաբաժիննէ բաժակի 2/3 -ին համապատասխան եփած կարտոֆիլը, որը պարունակում է 72 կալորիա:

Մակարոն
Մակարոնի մեջ պարունակվող բարդ ածխաջրերը անհրաժեշտ են մանրաթելերի, երկաթի ու նիացինի պակասը լրացնելու համար: Նախընտրելի չափաբաժինն է բաժակի ½ -ին համապատասխան մակարոնը, որը պարունակում է 162 կալորիա:

Հնդկական ընկույզ

Սպիտակուցներով հարուստ հնդկական ընկույզները նաև ցինկի, սելենի ու երկաթի հիանալի աղբյուր են: Սակայն պետք է հիշել, որ դրանք հարուստ են կալորիաներով ու ճարպերով:Նախընտրելի չափաբաժինն է 1/3 բաժակ հնդկական ընկույզը, որը պարունակում է 287 կալորիա:

                                                                                                                                                                                                                           doctors.am

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը’
Հաջորդ հոդվածը‘Ազատության հրապարակի թատերականացումը’