‘8500 դրամ մեկ տուփ կակաոյի, 4600 դրամ՝ 1 կգ սուրճի համար. Էկոնոմիկայի նախարարության գնումներից. Փաստաթղթեր’

1686

 

Կառավարության կայքում հրապարակված պետական գնումների ցանկում մի ուշագրավ գործարքի պայմանագիր կա: Էկոնոմիկայի նախարարությունը հուլիսի 31-ին կակաոյի ձեռքբերման պայմանագիր է կնքել՝ «Կոֆեթրեյդ» ՍՊԸ-ի հետ: Նախարարությունը ձեռք է բերել մեկ տուփ Nesquik Lacte կակաո՝ մեկ տուփի համար վճարելով 8500 դրամ: Մոտ 43 հազար դրամի էլ սուրճ է գնվել՝ «Մոռենո» ՍՊԸ-ից: Դրանից ամենաշատ գումարը վճարվել է 2 կգ էսպրեսո տեսակի սուրճ գնելու համար՝ 11 հազար 900 դրամ (կգ-ն 5950 դրամով):

Ավելի քան 23 հազար դրամով էլ նախարարությունը գնել է 5 կգ սուրճ: Դրանից մոտ 6000 դրամ վճարելով սուրճի մի տեսակի համար (2 կգ, կգ-ն՝ 2500 դրամ), եւ ավելի քան 17 հազար դրամ էլ՝ 3 կգ այլ տեսակի սուրճի համար (կգ-ն՝ 4600 դրամ):

 

Նախորդ հոդվածը‘Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ կրակը դադարեցվել է’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի աշխարհի Գավաթ․ Արոնյանը հաղթեց, Մովսիսյանը՝ ոչ-ոքի, Հակոբյանը՝ պարտվեց ‘