’89-ամյա հասակում վախճանվել է դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանը’

915

Մարտի 3-ին, կյանքի 89-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը (Ելենա Տեր-Հովհաննիսյան):

Հեղինե Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Հեղինե Հովհաննիսյանը 1948 թվականից խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Լավագույն թատերական դերերից են` Գոներիլ` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա`Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա` Չեխովի «Բալենու այգին», Լիզա` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա` Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել էր կինոյում` «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Մասնակցել է ռադիո- և հեռուստաբեմադրությունների:

Նախորդ հոդվածը‘Արագածոտնի գյուղացիները սպառնում են փակել միջպետական ճանապարհը. «ՀԷԿ-ը չի՛ կառուցվելու» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ուկրաինական զորքերին’